Մեր Մասին

Մենք ընկերներ ենք և ունենք տարբեր տարիքի շատ երեխաներ: Ունենք փորձ, հետաքրքիր գաղափարներ և դրանցով կիսվելու ցանկություն: Համագործակցում ենք մանկական հոգեբանի, փորձառու մանկավարժների, նկարիչ-ձևավորողների և յուրահատուկ ձեռագործ իրեր ստեղծող հայ վարպետների հետ՝ համախմբելով հայ արտադրողներին:

Մենք կարևորում ենք բնականը, հայկականը, կրթողը, ճաշակ ձևավորողը և երեխայի երևակայական աշխարհը զարգացնողը:

Դրիմ Բոքսի թիմը ջերմությամբ և մեծ հոգատարությամբ ընտրում է հայ արտադրողների լավագույն գրքերը, խաղերը, ձեռագործ խաղալիքներ և այլ մանկական իրեր՝ կազմակերպելու որակյալ ժամանց ձեր երեխայի համար:

Դրիմ Բոքսը ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում: