Գաղտնիություն

Գաղտնիություն

1. Ընդհանուր դրույթներ

«ԴՐԻՄԲՈՔ ԷՄ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ «Ընկերություն» կամ «մենք» բոլոր հոլովաձևերով) պարտավոր է պաշտպանել և չխախտել Ձեր (Հաճախորդի) անձնական տվյալների վերաբերյալ ցանկացած տեղեկության գաղտնիությունը:
Անձնական տվյալների մշակման մասին սույն ծանուցման (այսուհետ` «Ծանուցում») մեջ նկարագրվում է անձնական տվյալների պաշտպանության՝ Ընկերության որդեգրած քաղաքականությունը և անձնական տվյալների մշակման ձևն ու կարգը: Սույն Ծանուցումը կիրառելի է Ընկերության հետ առնչվող ցանկացած կայքէջի, բջջային հավելվածի, ապրանքի, ծրագրային ապահովման կամ ծառայության համար (այսուհետ միասին` «Ծառայություններ»), եթե սույնից տարբերվող այլ ծանուցում գրավոր սահմանված չէ Ընկերության կողմից:
Սույն Ծանուցումը կարող է ենթարկվել փոփոխությունների, որի մասին Դուք կծանուցվեք dreambox.am կայքէջից (Այսուհետ միասին՝ «Հարթակ»): Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել Ընկերության Հարթակը, որպեսզի համոզվեք, որ փոփոխությունները Ձեզ համար ընդունելի են:
Սույն Ծանուցման մեջ օգտագործվում են Ընկերության հրապարակային Օօֆերտայի հասկացությունները։
ՄԵՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ, ՀԱՐԹԱԿՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼՈՒ, ԵՎ/ԿԱՄ ՄԵԶ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՀԻՑ ԴՈՒՔ ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՎՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ԾԱՆՈՒՑՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄՆ ՈՒ ՍՏԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

2. Անձնական տվյալների սուբյեկտները

Անձնական տվյալների սուբյեկտները բաժանվում են անձանց հետևյալ կատեգորիաների․
— Հաճախորդներ,
— Անհատներ, ովքեր մտադիր են օգտվել Ընկերության ծառայություններից,
— Ընկերության աշխատակիցներ կամ այլ ֆիզիկական անձինք, ովքեր ծառայությունների մատուցման պայմանագրային հարաբերություններ ունեն Ընկերության հետ,
— Թափուր պաշտոնների համար դիմորդներ (թեկնածուներ),
— Այլ անձինք, որոնք գրավոր կերպով ընդունել են սույն Ծանուցումը:

3. Անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը

Ձեր անձնական տվյալները մշակվում են՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, Ձեզ հետ կնքվող/ված պայմանագիրը, դրա անբաժանելի մասը հանդիսացող Ընկերության հրապարակային Օօֆերտան կամ սույն Ծանուցումն այլ կերպ ընդունելու արդյունքում ստացված Ձեր համաձայնությունը:
Իրավաբանական անձանց տվյալները մշակվում են հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, այդ թվում՝ ՀՀ օրենքը «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»։

4. Մշակվող տվյալները, դրանց հավաքագրման եղանակը

Մեր Ծառայություններից օգտվելու համար Դուք ներկայացնում եք ներքոնշյալ անձնական տվյալները.
— անուն, ազգանուն
— առաքման հասցե,
— Հեռախոսահամար,
— էլեկտրոնային հասցե:
Անհրաժեշտության դեպքում Ձեր համաձայնությամբ կարող են պահանջվել նաև այլ անձնական տվյալներ։
Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում եք Դուք։
Եթե Հաճախորդը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Ընկերությունը ունի հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա այն կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։
Ընկերության կողմից կարող են հավաքագրվել և պահպանվել Հարթակ Ձձեր այցի մասին տեղեկությունները՝ օգտագործելով քուքիներ (ֆայլեր, որոնք ուղարկվում են մեր կողմից Ձձեր համակարգիչ) կամ նմանատիպ այլ տեխնոլոգիա: Բրաուզերների մեծամասնությունը թույլ է տալիս կարգավորումների միջոցով ընդունել կամ անջատել քուքիները, ինչպես նաև միացնել ծանուցում նոր քուքի ստանալու մասին և/կամ կատարել քուքիների հետ կապված այլ գործողություններ: Եթե Դդուք չեք ընդունում քուքիները, հնարավոր է, որ չկարողանաք օգտվել մեր Ծառայությունների որոշ հնարավորություններից, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս քուքիները թողնել միացված:
Ընկերության Ծառայություններից օգտվելու ընթացքում կարող է հավաքագրվել Ձձեր կողմից անուղղակիորեն տրամադրվող նաև այլ տեղեկություն, մասնավորապես․
— IP հասցե,
— դիտված ապրանքների ցանկը,
— dreambox.am կայք մուտքին նախորդող գործողությունների և մուտքի մասին տեղեկություն,
— ժամային գոտի,
— աշխարհագրական տեղորոշման տվյալներ։

Սույնով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը Ընկերության կողմից վերոնշյալ անուղղակիորեն ձեզանից անուղղակիորեն ս ստացված վերոնշյալ տվյալների հավաքագրման և օգտագործաման համար։
Մեր Ծառայությունների բարելավման և Հաճախորդների սպասարկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մենք օգտվում ենք հաճախորդների վարքագիծի վերլուծության ծառայություններից։
Ձեր անձնական տվյալները մշակվելու են սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով։

5. Անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունները

Անձնական տվյալների մշակումն անձնական տվյալների հետ մեխանիկական և/կամ տեխնիկական միջոցներով որոշակի միջոցառումների և գործողությունների իրականացումն է, այդ թվում՝ անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում, համեմատում, համակարգում, պահպանում, փոխանցում, ուղղում, թարմացում, փոփոխում, ոչնչացում, ապանձնավորում և բլոկավորում, օգտագործում, ուսումնասիրում, սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար այլ գործողություններ:

6. Անձնական տվյալների մշակման նպատակները

Ընկերության հետ առկա իրավահարաբերությունների, Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների շրջանակներում սույն Ծանուցմամբ արտացոլված Ձեր տվյալները կարող են մշակվել ստորև նշված նպատակներով.
— Ծառայությունների պատշաճ մատուցում, Հաճախորդների սպասարկման որակի բարելավում,
— կնքված պայմանագրերի շրջանակներում փոխգործակցություն,
— Ձեր ինքնության հաստատում (նույնականացում),
— Ձեր անձնական տվյալների հավաստիության ապահովում (ստուգում, ճշգրտում կամ թարմացում),
— տեղեկատվական կամ գովազդային (մարքեթինգային նպատակով) տեքստային կամ ձայնային հաղորդագրությունների ուղարկում,
— Ծառայությունների կամ պարտքի վերաբերյալ ծանուցումների տրամադրում,
— պարտքերի հավաքագրմանն ուղղված միջոցառումների իրականացում,
— Վիճակագրական տվյալների հավաքագրում և այլ հետազոտությունների իրականացում (Ընկերության կողմից օրինական ճանապարհով ստացված անձնական տվյալներն ապանձնավորվում են նշված նպատակներով մշակվելու դեպքում)
— ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ նպատակներով:

7. Անձնական տվյալների հասանելիությունը

Դուք համաձայն եք, որ Ընկերության կողմից Ձեր վերաբերյալ անձնական տվյալները փոխանցվեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս ստորև նշված երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում: ՀՀ տարածքից դուրս անձնական տվյալների փոխանցումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Մենք կարող ենք տրամադրել Ձեր անձնական տվյալները (փոխանակվել անձնական տվյալներով) սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներով և միայն այդ նպատակներն արդարացնող ծավալով.
— պետական տեղեկատվական համակարգի օպերատորին,
— Ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կամ Ընկերության գործունեությանը վերաբերող ուսումնասիրություն անցկացնող գործընկերներին, մատակարարներին և ծառայություն մատուցողներին, այդ թվում՝ Օգտատերերին և Առաքիչներին,
— երրորդ անձանց, որոնք իրականացնում են անձնական տվյալների մշակում, պահպանում և տեղեկատվության տրամադրում պարտապանների պարտավորությունների կատարման վերաբերյալ,
— երրորդ անձանց, որոնք Ընկերությունից ստացել են Հաճախորդի պարտավորությունը պահանջելու կամ դատական կարգով բռնագանձելու իրավունքը,
— Ընկերության բաժնետերերին, դուստր և կախյալ ընկերություններին, ներկայացուցչություններին, մասնաճյուղերին,
— Ընկերության գործակալներին, դիլերներին, դիստրիբյուտորներին կամ այլ ծառայություն մատուցողներին, որոնք իրականացնում են Ընկերության ապրանքների կամ Ծառայությունների վաճառք կամ նմանատիպ այլ գործունեություն,
— երրորդ անձանց, որոնք կարող են անձնական տվյալները (մասնավորապես հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե) օգտագործել մարքեթինգային նպատակով (որը կարող է արտահայտվել գովազդային բնույթի կարճ SMS հաղորդագրությունների/զանգերի ստացման, սոցիալական հարցումների, համացանցում, սոցիալական ցանցերում գովազդի ցուցադրման, էլեկտրանային նամակների ստացման ձևով և այլն): Սույնով բաժանորդը համաձայնվում է, որ Ընկերությունը պատասխանատվություն չի կրում սույն կետում նշված հաղորդագրությունների իրավական հետևանքների համար:
— ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական մարմիններին:

8. Անձնական տվյալների պահպանման ժամկետները

Մենք պարբերաբար վերանայում ենք անձնական տվյալների պահպանման ժամկետները՝ համաձայն ՀՀ գործող օրենսդրության պահանջների և Ընկերության որդեգրած քաղաքականության:
Ձեր անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության ընթացակարգերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված տևողությամբ:

9. Անձնական տվյալների ոչնչացումը

Ընկերությունը մշակում է միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահպանման ենթակա անձնական տվյալները և սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ անձնական տվյալները՝ առավելագույնս խուսափելով դրանց կրկնակի մշակումից: Այլ անձնական տվյալները ենթակա են ոչնչացման:

10. Ձեր իրավունքները

Դուք ունեք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներ:
Դուք իրավունք ունեք հետ կանչել անձնական տվյալները մշակելու մասին Ձեր համաձայնությունը կամ պահանջել ջնջել Ձեր անձնական տվյալները: Սակայն այդ պարագայում, ցավոք, մենք չենք կարող շարունակել Ձեզ մատուցել Ծառայություններ կամ շարունակել ձեզ հետ առկա այլ պայմանագրային հարաբերությունները: Բացի այդ, նշենք, որ անձնական տվյալների ջնջումը իրավական պահանջների, այլ պարտականությունների և գործոնների պատճառով միշտ չէ, որ հնարավոր է։
Այնուամենայնիվ, Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների մասին հետագա գովազդային բնույթի տեղեկատվություն ստանալուց` այդ մասին գրավոր կամ Ընկերության կողմից սահմանված այլ ձևով Ձեր կամահայտնությունը հասցնելու միջոցով։
Դուք իրավունք ունեք դիմել Ընկերությանը՝ Ձեր անձնական տվյալները ուղղելու կամ փոփոխելու համար, եթե դրանք սխալ են կամ պետք է թարմացվեն:
Դուք իրավունք ունեք բողոք-պահանջ ներկայացնել Ընկերությանը, եթե կարծում եք, որ Ձեր անձնական տվյալները մշակվել են խախտումներով կամ եթե համաձայն չեք Ձեր անձնական տվյալների մշակման կարգի հետ:
Դուք կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության լիազոր մարմին։
ՀՀ-ում տվյալների պաշտպանության լիազոր մարմինն է ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:

11. Անվտանգության ապահովման գործող միջոցներ

Մենք կարևորում ենք Ձեր անձնական տվյալների անվտանգությունը և գործադրում ենք բոլոր ջանքերն այն ապահովելու համար:
Ընկերությունն անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.
— նպատակների, մշակման միջոցների օրինականությունը և տվյալների արժանահավատությունը,
— իրական և հայտարկված մշակման նպատակների համապատասխանությունը,
— անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման միջոցների և նպատակների համապատասխանությունը,
— մշակման նպատակների համար տվյալների բավարար լինելը, և մշակման նպատակներին հասնելու համար ավելորդ տվյալների մշակման անթույլատրելիությունը,
— անձնական տվյալների հետ վարվելու օրինական և անվտանգ գործելակերպի մասին Ընկերության տվյալների պահպանման համակարգի օգտագործողների ծանուցումը,
— Ընկերության տվյալների պահպանման համակարգում անձնական տվյալների ճշգրտությունը, հավաստիությունը, ամբողջականությունը, հուսալիությունը և անվտանգությունը,
իր անձնական տվյալների մշակման և նման մշակման կարգի մասին տվյալների սուբյեկտին իրազեկելը, նրան այդ տվյալների ճշգրտության և ամբողջականության վրա ազդելու հնարավորության տրամադրումը,
— անձնական տվյալների մշակման մշտական ներքին հսկողություն, անձնական տվյալների անվտանգությունն ապահովող գործընթացների և համակարգերի անընդհատ թարմացում:
Մշակվող անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական, տեխնիկական պաշտպանության միջոցներ՝ ՀՀ օրենսդրության, Ընկերության տեղեկատվական անվտանգության քաղաքականության պահանջների համաձայն և Ընկերության տեխնիկական հնարավորություններին համապատասխան:
Անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջները և կանոնները պետք է նախատեսվեն Ընկերության գործունեության բոլոր ոլորտներին վերաբերող կորպորատիվ փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ։
Մեր աշխատակիցների կողմից անընդհատ հսկվող անձնական տվյալների պահպանման համակարգը, որը բաղկացած է պարբերաբար թարմացվող տարրերից պաշտպանված է ժամանակակից անվտանգության կանոնները ապահովող ցանցային և պաշտպանիչ ցանցային երթուղիչների միջոցով։
Ձեր անձնական տվյալները հասանելի են մեր աշխատակիցներին միայն սույն Ծանուցմամբ սահմանված նպատակների իրականցման համար անհրաժեշտ չափով և ժամկետներով:
Մեր աշխատակիցները, գործընկերները և մշակվող անձնական տվյալներին մուտք գործելու իրավունք ստացած այլ անձինք ստորագրել են գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորությունը, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում ՀՀ գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:
Ձեր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով անձնական տվյալներ պարունակող տեղեկություն ստացող մեր բոլոր գործընկերների հետ կնքվող պայմանագրերը պարտադիր պարունակում են գաղտնի տեղեկատվության (այդ թվում անձնական տվյալների) բացահայտումն արգելող դրույթներ:

12. Համաձայնության գործողության ժամկետը

Սույն Ծանուցումը, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության Հարթակում հրապարակման պահից և կիրառելի են մինչև սույն Ծանուցումն ուժի մեջ մտնելը Ընկերության հետ ծագած հարաբերությունների նկատմամբ: Ծանուցման ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարել ուժը կորցրած:
Սույն Ծանուցման ընդունմամբ տրված համաձայնությունը գործում է մինչև Ընկերության և Ձեր միջև առկա ցանկացած իրավահարաբերությունների դադարումը և Ընկերության նկատմամբ Ձեր ունեցած պարտավորությունների ամբողջական կատարումը։

13. Կապ մեզ հետ

Սույն Ծանուցման կամ անձնական տվյալների գաղտնիության պաշտպանության մեր քաղաքականության հետ կապված հարցեր առաջանալու դեպքում, կարող եք գրել ստորև նշված հասցեներով.
Էլ. հասցե՝ [email protected]